Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիան պետք է զերծ մնա ռազմական բալանսը խաթարող որեւէ գործակցությունից». ԱԳՆ

Հուլիս 03,2019 13:16

«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցին մենք մշտապես հետամուտ ենք եւ խնդիրը բարձրաձայնում ենք երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներում»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով պաշտոնապես չհաստատված տեղեկություններին, թե Ֆրանսիան պատրաստվում է զենք վաճառել Ադրբեջանին, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա բնորոշմամբ՝ Ֆրանսիա-Ադրբեջան այն հարաբերությունները, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին, մշտապես ՀՀ-ի ուշադրության կենտրոնում են. «Դեռեւս փետրվարին Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, պահպանում է իր ստանձնած պարտավորությունները, եւ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում: Կարեւոր է, որ Ֆրանսիան Ադրբեջանի հետ հարաբերություններում զերծ մնա ռազմական բալանսը խաթարող որեւէ համագործակցությունից, որը կարող է հարվածի տակ դնել տարածաշրջանային կայունությանը»:

https://www.facebook.com/aravot.am/videos/386604515310602/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031