Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ապալեգիտիմացվեց «Վրացական երազանքը»

Հուլիս 03,2019 13:12

Ի՞նչ ակնկալիքներ կային «Վրացական երազանքից» եւ ինչո՞ւ դրանք չարդարացան. «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ «Վրացական երազանքից» 2012-ին ընտրվելուց հետո, երկու հիմնական ակնկալիք կար` նախ, որ «Վրացական երազանքը» կկարողանար Ռուսաստանի հետ կապերը վերականգնել՝ առանց կոնֆլիկտային գոտիներում զիջումների եւ նուրբ քաղաքականությամբ վրացական տարածքային ամբողջականությունը կվերականգնի, ապա, երկրի տնտեսական զարգացումն էր։

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» թեմայով քննարկման ժամանակ փորձագետն ասաց. «Այս երկու գործոնը այն հիմնական ակնկալիքն էր, որով երկիրը կկարողանար հասնել բարգավաճման։ Սրան հաջորդում էին մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ կապված հարցերը։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ առաջին երկու խնդրի հետ կապված, Ռուսաստանի հետ հարաբերություններ եւ տնտեսական զարգացում, Վրաստանը չկարողացավ ակնկալվող առաջընթացը գրանցել: Դա էլ ապալեգիտիմիզացրեց այս կուսակցությունը»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031