«Սա փոխանակում չէ, ինչպես փորձել են ներկայացնել ադրբեջանական լրատվամիջոցները»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀ-ի եւ Ադրբեջանի քաղաքացիների հայրենադարձման փաստին, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Դա եղել է ՀՀ նախաձեռնությունը՝ ելնելով միջազգային մարդասիրական նորմերից: Հայաստանն այս քայլին գնացել է առանց նախապայմանների»,-շեշտեց Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանին է վերադարձվել Զավեն Կարապետյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ