Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը եւ Լեոնիդ Կալաշնիկովը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր

Հուլիս 03,2019 12:53

Աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը, նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ:

Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր:

Լեոնիդ Կալաշնիկովը բարձր է գնահատել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գործակցության զարգացմանն ուղղված Գագիկ Ծառուկյանի ջանքերը՝ ընդգծելով, որ ԲՀԿ նախագահը բազմաթիվ գործերով է ապացուցել Ռուսաստանի հանդեպ ջերմ ու եղբայրական վերաբերմունքը:

Ռուս բարձրաստիճան պաշտոնյան առանձնահատուկ ընդգծել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվող ռուսական թեքումով դպրոցի դերը` նշելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին և երկու երկրների դարավոր բարեկամությանը:

Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում վերջերս ստեղծված Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությանը՝ Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ չնայած ձևավորման կարճ ժամանակահատվածին, հանձնաժողովը հասցրել է կարևոր աշխատանք կատարել և արդյունավետ գործակցություն հաստատել ռուս գործընկերների հետ:

Գագիկ Ծառուկյանն իր հերթին վերահաստատել է, որ պատրաստ է շարունակել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը միտված ջանքերը տարբեր ուղղություններով՝ տնտեսականից մինչև կրթական ու մշակութային:

ԲՀԿ նախագահը կարևոր է համարել նաև միջխորհրդարանական կապերի, փոխադարձ այցելությունների ու շփումների էլ ավելի ակտիվացումը: Կողմերն անդրադարձել են նաև «Բարգավաճ Հայաստան» և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև հաստատված երկարամյա սերտ գործակցությանը` ընդգծելով, որ քաղաքական երկու ուժերին հաջողվել է էապես նպաստել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:

Գագիկ Ծառուկյանը Լեոնիդ Կալաշնիկովին հրավիրել է Հայաստան: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան սիրով ընդունել է այն՝ նշելով, որ ԲՀԿ նախագահի հրավերով Հայաստան կատարած վերջին այցի ջերմ տպավորությունները մինչև օրս թարմ են մնացել:

Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031