Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդին լավ նայելը» բոլորովին այլ կատեգորիա է եւ որպես կանոն՝ գործում է միայն ավտորիտար համակարգերում. «Հայկական ժամանակ»

Հուլիս 03,2019 12:34

Իշխանությունների հասցեին առավել հաճախ հնչող մեղադրանքների մեկն այն է, թե մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում տնտեսական հեղափոխության արդյունքները, թե բնակչության սոցիալական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ իշխանությունները միայն պոպուլիստական ճառեր են արտասանում, եւ այլն։ Մի խոսքով՝ «իշխանությունները լավ չեն նայում ժողովրդին», եւ երկրում սոցիալական արդարություն չկա։ Ու այս ամենը որոշակի ազդեցություն է ունենում հանրային գիտակցության վրա, որովհետեւ հանրության շրջանում հստակություն չկա, թե հատկապես ինչ սոցիալական մոդելի է ձգտում պետությունը։ Հասարակության մեծամասնությունը սոցիալական արդարություն է պահանջում՝ «զարգացած սոցիալիզմի մոդելով», մինչդեռ պետության առաջնահերթությունը կարծես թե սոցիալական համերաշխությունն է։

Իշխանությունները պիտի հնարավորություններ ստեղծեն, որ ամեն մեկը կարողանա դրսեւորել իր տաղանդը, այսինքն՝ Հայաստանը պիտի դառնա հավասար հնարավորությունների (եւ ոչ թե հավասար եկամուտների) երկիր։

Եվ պետությունը պիտի հոգա այն խավերի սոցիալական կարիքները, որոնք տարբեր պատճառներով ի վիճակի չեն օգտվել պետության ընձեռած հավասար հնարավորություններից (թոշակառուներ, երեխաներ, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամ երեխաներ եւ այլն)։

Եթե օբյեկտիվորեն ուսումնասիրենք նոր իշխանությունների ավելի քան մեկամյա գործունեությունը՝ ակնհայտ է, որ նրանք այս ուղղություններով էլ ակտիվորեն աշխատում են եւ լուրջ արդյունքներ են արձանագրել։ Այսինքն՝ կարեւորագույն քայլեր են արել սոցիալական համերաշխության հաստատման ուղղությամբ։ Ուրիշ բան, որ արդյունքները տեսանելի կլինեն տասնամյակներ անց, բայց քաղաքակիրթ բոլոր երկրներն անցել են այս ճանապարհը, իսկ մենք նոր միայն սկսում ենք։

Իսկ «ժողովրդին լավ նայելը» բոլորովին այլ կատեգորիա է եւ որպես կանոն՝ գործում է միայն ավտորիտար համակարգերում։ Եթե, իհարկե, կան անհրաժեշտ ռեսուրսներ ու «բարի միապետ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031