Երբ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ասում է՝ կուսակցության ներսում խմորումներ կան, դրանում ոչ մի սարսափելի, առավել ես անհանգստանալու բան չկա։ Եվ բոլորովին կարիք չկա կուսակցական ողջ ակտիվի գործադրմամբ փորձել ապացուցել, թե ոչ մի խմորում չկա։ Իրականում պետք է անհանգստանալ այն դեպքում, եթե խմորումներ իսկապես չլինեն։
Միանգամայն ճիշտ է ՔՊ վարչության անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, երբ ասում է, որ կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, եւ կարող են լինել որոշակի գործընթացներ, թեեւ Սիմոնյանը՝ ինքը, եւս վստահեցնում է, որ խմորումներ չկան։
Եթե որեւէ կուսակցությունում կամ, առհասարակ, որեւէ համակարգում խմորումներ չեն լինում, դա վկայում է այն մասին, որ տվյալ համակարգը մեռնում է։ Խմորումը շարժում է, իրադարձությունների շարք, կյանքի վկայություն։ Եթե հիշում եք, ներքին լուրջ խմորումներ չկային, օրինակ, նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի ներսում, եւ այնտեղ ամեն ինչ որոշվում Էր բացառապես կուսակցության առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի կամքով։ Խմորումներն իսպառ բացակայում էին նաեւ խորհրդային ժամանակների Կոմկուսի ներսում։ Թե հետագայում ինչ եղավ այդ անխմորում կուսակցությունների հետ, բոլորս տեսանք։
Կուսակցությունը, ի վերջո, բաղկացած է մարդկանցից, անհատականություններից, իսկ անհատներն ի բնե չեն կարող միատեսակ ու բոլոր հարցերի շուրջ միակամ լինել, որքան էլ պատկանեն միեւնույն ուժին։ Որեւէ կուսակցության ներսում խմորումների, ինչ-ինչ տեղաշարժերի առկայությունը պարտադիր չէ, որ միայն բացասական գործընթացների վկայություն լինի, դա կարող է նաեւ խոսել (ավելի հաճախ, հենց այդպես էլ կա) ինքնամաքրման փորձերի, դրական զարգացումների, կատարելագործման միտումների մասին։
Կարդացեք նաև
Դավիթ ԶԱՎՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում