Հարցազրույց ԲԴԽ անդամ չընտրված, իրավաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դոցենտ, Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Մարգարյանի հետ։ Նա ունի գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ, մասնակցել է բազմաթիվ միջազգային կոնֆերանսների, իրականացրել տարաբնույթ ծրագրեր:
– Տիկին Մարգարյան, բայց կարող էր, չէ՞, «Իմ քայլն» այնպիսի ժամանակ կազմակերպել ընտրությունը, որ նման խնդիրներ չառաջանային, ի վերջո, խորհրդարանի, իշխանության վարկանիշի հարցը չէ՞ նաեւ։ Թեկնածու առաջադրել, ունենալ բացարձակ մեծամասնություն, բայց չկարողանալ ընտրել։
– Այո, կարող էր, բայց օբյեկտիվությունն այն է, որ քվեարկությանը 85 հոգի է մասնակցել։ Ես չէի ուզենա առանձնացնել այս կամ այն խմբակցությանը, այլ ընդհանրապես ԱԺ-ում գտնվող այն անձանց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքացիների շահերը։ Անկախ նրանից, թե որ խմբակցության ներկայացուցիչն է, հիմնական չափանիշը պետք է լինի այն, թե ինչու է ինքն այնտեղ գտնվում, ինչ նպատակ է հետապնդում, արդյո՞ք կարողանում է սեփական շահերը ստորադասել պետականին, դա կլինի «Իմ քայլից», ԼՀԿ-ից, ԲՀԿ-ից, թե հետագայում այլ ուժից, պատգամավորը պետք է հիշի սա։ Հիմա տվյալ պարագայում եթե ասենք՝ անլրջություն էր, ես չեմ ուզում գնահատական տալ, թող յուրաքանչյուրը վերլուծի, հասկանա։
– Իսկ գուցե Ձեր տեսակետների հետ համաձա՞յն չէին, Դուք բավականին համարձակ հայտարարություններ արեցիք, հորդորեցիք հրաժարվել «վեթթինգ» տերմինից։
Կարդացեք նաև
– Այո, գուցե։ Բայց եթե ուշադիր վերլուծեք, ես ասում էի, որ ոչ թե փոփոխություններ ընդհանրապես պետք չեն, այլ ասում էի՝ եկեք այդ բառը չօգտագործենք, որովհետեւ բացասական ենթատեքստեր է պարունակում, դրական չի ընկալվում «վեթթինգ» հասկացությունը։ Գուցե ինչ-որ մարդկանց դուր չի եկել, չի ընկալվել, դա իրենց մոտեցումն է։ Յուրաքանչյուր ոք ունի իր սեփական կամքը, եւ ես հարգում եմ դա, բացարձակապես վատ չեմ զգում, թող ավելի արժանի թեկնածու լինի, ես միայն ուրախ կլինեմ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: