ՆԱՏՕ-ն գունավոր հեղափոխություններ է պատրաստում ՀԱՊԿ երկրներում: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը:
«ՆԱՏՕ-ականները պայմաններ են ստեղծում ՀԱՊԿ առանձին երկրներում Արևմուտքին ենթակա վարչակարգեր իշխանության բերելու համար, այդ թվում «գունավոր հեղափոխություններ» սադրելու միջոցով»,- ասել է նա:
Նուրգալիևն ասել է, որ ինչպես էլ դասավորվեն ՆԱՏՕ-ի և Մոսկվայի հարաբերությունները, դաշինքը հետ տարաձայնությունները կրում են սկզբունքային բնույթ:
«Երրորդ երկրի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ միշտ կրում է հակառուսական բաղադրիչ: Դա բազմաթիվ անգամ հաստատել է փորձը»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ