Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վեցամսյա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2019 թվականի հունիսի 28ին, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, նրա լիազորությունները դադարեցված չեն, և նա շարունակում է գալ աշխատանքի:
Ավելին, հայտարարված չէ նաև ռեկտորի պաշտոնի մրցույթը: Նման անորոշության ու անհստակության հետ կապված որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ մինչ կառավարությունը կնշանակի ռեկտորի նոր ժ/պ, ներկայիս պաշտոնակատարը ամբողջական իրավասություններ ունի շարունակելու իր գործունեությունը. «Այս մասով որևիցե խանգարող հանգամանք չկա»: Ինչ վերաբերում է մրցույթին, ապա, ըստ Սուքիասյանի, ռեկտորի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել, քանի որ համալսարանում գործընթաց է սկսվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: