ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն ափսոսանք է հայտնել Լեռնային Ղարաբաղում ընթացող խրամատային պատերազմի կապակցությամբ:
«Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եղա Ֆլանդերսի գերզեմանատանը, որտեղ 100 օր տևած խրամատային պատերազմում 470 հազար մարդ է զոհվել՝ փոքրիկ հողակտոր գրավելու անօգուտ փորձերում: Այսօր խրամատային սահմանագծերը և վերահսկողության գծերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ են»,- Twitter-ում գրել է Քավանոն՝ ավելացնելով «խաղաղաշինություն» հեշթեգը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Accompanied civil society reps from #Azerbaijan, #Armenia & Nagorno-#Karabakh through Flanders cemetery where 470,000 people perished in 100 days of trench warfare in futile effort to capture a small slice of land. Today trenches line borders and LOC in NK conflict #Peacebuilding pic.twitter.com/IjM77pO84m
— Carey Cavanaugh (@carey_cavanaugh) July 1, 2019