Գիտնականները պարզել են, որ երիտասարդների մեծ մասի մոտ, ովքեր չարաշահում են բջջային հեռախոսների օգտագործումը, գանգի ետնային մասում ելուստ է աճում, հանգեցնելով մարմնի դեֆորմացիայի:
Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ այդ ոսկորի անբնական աճը կապված է մարդկանց հեռախոսների առջև սխալ դիրքով երկար ժամանակ լարված նստելու հետ: Ավստրալիայում գտնվող «Sunshine Coast» համալսարանի կողմից կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ 18-30 տարեկան մարդկանց գրեթե կեսի մոտ նկատվում է այդ տարօրինակ ոսկորի առկայությունը:
Այս հետազոտության մեջ ներգրավվել են ավելի քան 200 երիտասարդ, որոնց ռենտգեն ախտորոշումը ցույց է տվել, որ երիտասարդների գանգում կան ոսկրային գոյացություններ, որոնք նաև հայտնի են էնտեզոֆիտներ անունով:
Գիտնականները պարզաբանել են, որ այդ տարօրինակ աճի պատճառը կմախքի վրա երկարատև ճնշումն է, այն ժամանակ երբ բջջային հեռախոս օգտագործելիս գլուխը առաջ է թեքվում:
Կարդացեք նաև
Բժիշկ Դավիթ Շահարը ասել է. «Գլուխը առաջ թեքելը հանգեցնում է գլխի ոսկորների քաշի տեղափոխմանը պարանոցի և գլխի մկանների վրա, ինչը և նպաստում է անբնական ելուստի առաջացմանը»:
Գիտնականները նշում են նաև, որ ոսկորի աճը ինքնին խնդիր չէ, սակայն կարող է հանգեցնել ողնաշարի դեֆորմացման: Իսկ կեցվածքի վատթարացումը կարող է առաջ բերել երկարաժամկետ առողջական խնդիրներ, այդ թվում և խրոնիկական գլխացավ:
Հետաքրքրական է, որ սովորաբար նման գոյացություններ առաջանում են մեծահասակ մարդկանց մոտ սթրեսի հետևանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:
Պատրաստեց Անահիտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ