Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Իրկուտսկի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։
Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: