Վերջին օրերին՝ արդարադատության նախարարի պաշտոնից Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը գրությունների տակ ստորագրում է որպես պաշտոնակատար։ Արդյոք նա հրաժարվե՞լ է պաշտոնից։
ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ է Արտյոմ Մխոյանը գրությունների տակ ստորագրում որպես պաշտոնակատար՝ պարզաբանեց. «Ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի կետ 3-րդի՝ Վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ