Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը քիչ առաջ մերժեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանի`դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Այս գործով դատավորի անաչառության մասով, հիշեցնենք, պաշտպանի մոտ կասկած էր հարուցել այն, որ դատավորի ամուսինը՝ ավագ դատախազ Արիս Բարսեղյանը, այս գործով մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի հետ աշխատում է Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում։
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 31-ին, ժամը 15.00:
Կարեն Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք անպայման մասնակցելու են հաջորդ նիստին եւ պնդելու են իրենց դիրքորոշումը: Այն է`գործի վերաբացումն անհիմն են համարում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ