ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստից առաջ լրագրողը նրան հարցրեց՝ «Մամուլը միշտ գրել է, որ գործարարներն իրենց եկամտի 50% տոկոսը տվել են Ալեքսանդր Սարգսյանին, ո՞ւր է…»: Հայկ Սարգսյանը հարցին հարցով պատասխանեց. «Ո՞ւր է…ես էլ ձեզ եմ հարցնում՝ ո՞ւր է, փա՜ստ»:
Լրագրողներն այնուհետեւ հարցրին՝ «Որտեղի՞ց Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվին 30 միլիոն դրամ, տեղեկություններ կան, որ այդ 50%-ներից…»: Հայկ Սարգսյանը վրդովված բղավեց՝ «Փա՜ստ», հետո հավելեց՝ «Աշխատել եմ, ի՞նչ կա, հարկայինին դիմեք»:
Ինչ վերաբերում է իր գործին, Հայկ Սարգսյանն ասաց, որ Դավիթ Սիմոնյանի պնդումները հերքում է, իսկ ապօրինի զենք-զինամթերք երբեւէ չի պահել:
Եղբոր՝ արտահանձնման փուլում գտնվող, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ ապօրինի զենք կրելու համար մեղադրվող Նարեկ Սարգսյանի մասին հարցերին էլ Հայկ Սարգսյանը պատասխանել հրաժարվեց. «Ոչ մի բան չեմ ասելու»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է տարիներ առաջ կատարված սպանության փորձի համար: Տուժողը Դավիթ Սիմոնյանն է:
https://www.facebook.com/aravot.am/videos/719253125159474/
https://www.facebook.com/aravot.am/videos/379003289415566/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ