ՀՀ դատախազության 101 տարելիցի միջոցառումից ձևավորվեց տպավորություն, որ գնահատականների առումով դեռևս զգացնել է տալիս ցանկալին իրականություն ներկայացնելու ավանդույթը, մասնավորապես՝ դատախազության աշխատանքի արդյունավետ գնահատելը, ինչն իրականությունից շատ հեռու է։
Քաղաքացիները տարբեր հարցերով դիմել են դատախազություն՝ տասնամյակներ շարունակ ոտնահարված իրավունքները վերականգնելու նպատակով, արդյունքը՝ զրո։
Կներկայացնենք կոնկրետ փաստ.
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմել էր դատախազությանը՝ պատասխանատվության ենթարկելու բոլոր այն պետական պաշտոնատար անձանց, դատավորներին, որոնք բաղրամյան 26-ի հանձնարարությամբ 2008-12թթ առգրավեցին կուսակցության կենտրոնական գրասենյակը, ինչին ի պատասխան ներկայացվեց, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է արվել։
Կարդացեք նաև
Իսկ գլխավոր դատախազի վստահ պնդումը, թե 2008թ-ի մարտի 1-ին դատախազությունում շտաբ չի գործել, չի համապատասխանում իրականությանը։
Արձանագրենք, որ գլխավոր դատախազությունում շտաբը գործել է փետրվարի 19-ից՝ ընտրությունների օրվանից և այդ շտաբում է որոշվել՝ որտեղ ում նկատմամբ ինչ քրեական գործեր հարուցեն։
Մասնավորապես՝ «Մակեյանը և մյուսները» քրեական գործը հարուցվել է գլխավոր դատախազություն /շտաբ/ հանրապետական կուսակցության Գյումրի գրասենյակի զանգով, որին հետևել է քրեական գործ հարուցելու Կորյուն Փիլոյանի հանձնարարությունը։
Դատախազությունը դեռևս տեղապտույտի մեջ է, և պատահական չէ, որ հեղափոխությունից մեկ տարի անց երկիրը հոշոտող բանդայի պարագլուխներից մեկին հերոս են ներկայացնում, մյուսի անունը՝ գրում ոսկե տառերով։
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը՝ որպես հեղափոխության մասնակից ուժ, դիմում է օրվա իշխանություններին՝ ժամանակն է սթափվել և հետևություններ անել։
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն
02.07.2019թ.