Aravot.am-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչո՞վ է պայմանավորված իրենց առանձնահատուկ ուշադրությունը Մ. Լոմոնոսովի անվան համալսարանի երեւանյան մասնաճյուղի հանդեպ, արդյոք դա հայ-ռուսական հարաբերությունների ջերմացման համատեքստում է, հատկապես որ վարչապետն էլ է մասնակցում դիպլոմների հանձնման արարողությանը:
«Մենք պարբերաբար այցելում ենք շատ տարբեր բուհեր: Այո նաեւ պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններով: Ես անձամբ բոլոր համալսարաններում եղել եմ` ֆրանսիական, ամերիկյան, ինքս Ֆրանսիական եւ ամերիկյան համալսարանների խորհրդի անդամ եմ նաեւ»,-ասաց նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ