Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ բառ չեմ փոխանակելու, կգա ժամանակը, կխոսեմ. Լևոն Երանոսյան

Հուլիս 02,2019 14:38

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 2-ին ընթացավ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը (նախագահող դատավոր Հարություն Մանուկյան):

Նախագահող դատավորը գործով տուժող ճանաչեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին և պատգամավոր Արեն Մկրտչյանին: Դատական նիստին ներկա էր նաև Լևոն Երանոսյանը, նիստին չէին մասնակցում տուժողի ներկայացուցիչները:

Հիշեցնենք՝ Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2018-ի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու և այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:

Սակայն նա չի ընդունում իր մեղադրանքը:

Դատական նիստի ավարտից հետո լրագրողները Լևոն Երանոսյանին հարցեր հղեցին գործի հետ կապված, սակայն նա հայտարարեց. «Պաշտպանիս հետ խոսեք, ես մի բառ չեմ փոխանակելու: Ժամանակը կգա, կխոսեմ»:

Հարցին՝ իսկ Դուք ինչո՞ւ չեք խոսում, ո՞ւմ հրամանն էր հատուկ միջոց կիրառել, որ բերման ենթարկեին Նիկոլ Փաշինյանին, Լևոն Երանոսյանը պատասխանեց. «Կգա ժամանակը, կխոսեմ: Չեմ խուսափում, կգա ժամանակը կխոսեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031