Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Մանվել Գրիգորյանին անհապաղ կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության առնչությամբ որոշումը: Դատարանը մերժեց միջնորդությունը, իսկ դա նշանակում է, որ մեղադրյալ Մանվել Գրիգորյանը շարունակելու է մնալ կալանքի տակ: Մնացական Մարտիրոսյանը միաժամանակ նշեց, որ քննարկելու է ավելի վաղ մեղադրող կողմի ներկայացրած միջնորդությունը՝ նշանակելու միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննություն՝ հանձնաժողովին առաջադրելով հարցեր այն մասին, թե ինչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, եւ արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են Կառավարության այն որոշմանը, որով մի շարք հիվանդություններ համատեղելի չեն կալանքի հետ:
Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:
https://www.facebook.com/aravot.am/videos/442092563005751/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ