Հանրապետության տարածքում`
Հուլիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-7-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2- 4-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը նույնքանով կնվազի։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Հուլիսի 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-7-ը` կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Երևան քաղաքի հուլիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.50C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.90C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.00C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
Արտակարգ իրավիճակների նախարարություն