«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք արդեն վերջնական որոշում ունեն ընտրություններին մասնակցելու համար, ու ինչ քաղաքական իրավիճակ է Արցախում այս օրերին։
–Պարոն Բաբայան, Ձեր ղեկավարած Արցախի պահպանողական կուսակցությունը, ըստ տեղեկությունների, այժմ ակտիվ գործունեությամբ է զբաղված, քանի որ նպատակ ունի մասնակցելու Արցախի ընտրություններին։ Ի՞նչ փուլում են Ձեր աշխատանքներն այժմ։
–Փետրվար ամսից արդեն սկսել ենք, գրանցվել ենք։ Կուսակցության նախագահը ես եմ, մեր հիմնական գաղափարախոսությունը առաջադիմական պահպանողականությունն է, այսինքն՝ մեր արժեքների պահպանություն, մեր նվաճումների պահպանություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարության համար պայքար, միասնության, որպես գերնպատակ՝ միացյալ Հայաստան եւ այլն։ Բայց մինչեւ այդ այնպես պետք է անենք, որ հզորացնենք մեր հայրենիքը, երկու հայկական պետությունները։ Մենք այժմ կուսակցության աշխատանքներով ենք զբաղված։ Մենք մեր աշխատանքներն ենք կատարում։
–Քանի որ առաջիկայում Արցախում ընտրություններ են, Ձեր ղեկավարած կուսակցությունը մասնակցություն ունենալո՞ւ է, արդեն որոշում ունե՞ք՝ ինչ ձեւաչափով է լինելու։
Կարդացեք նաև
–Միանշանակ ընտրություններին մասնակցելու ենք։ Կուսակցությունը ստեղծվում է նրա համար, որ մասնակցենք խորհրդարանական ընտրություններին։ Մենք, առհասարակ, ուզում ենք դառնանք ազդեցիկ քաղաքական ուժերից մեկը Արցախի Հանրապետությունում, քաղաքական դաշտում ու մենք ունենք մտավոր կարողություններ, անցած փորձ, գիտելիքներ, որը ներդնելու ենք քաղաքականությունում։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում