Լրահոս
Օրվա լրահոսը

Լեոնիդ Կալաշնիկով. Դեսպանը կարող է հանդիպել այն մարդկանց հետ, որոնց ցանկանում է, որոնք ահաբեկիչ չեն, հանցագործ չեն. «Ժողովուրդ»

Հուլիս 02,2019 12:20

ԵԽԽՎ նիստում տեղի ունեցած քվեարկության եւ, առհասարակ, հայ-ռուսական հարաբերությունների շուրջ զրուցեցինք ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովի հետ, ում հետ էլ լուսանկար էր հրապարակել հենց Ռուբեն Ռուբինյանը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների հետագա հարցերի մասին՝ նա նշեց. «Ես տեսնում եմ, որ ուղղակի դադարը երկարում է, եւ եթե այն երկարել է, չի նշանակում, թե վատ են հարաբերությունները, եւ թշնամանք կա։ Հայկական կողմից շատերը հիմնականում ասում են, թե խնդիր չկա, ամեն ինչ լավ է, մենք ընկերներ ենք։ Եվ իսկապես, օրինակ, այսօր (երեկ.-խմբ.) ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եմ հանդիպել ֆորումի ժամանակ, եւ նա ինձ մշտապես ամեն կերպ համոզում է, որ ամեն ինչ լավ է, մենք նախկինի պես մնում ենք լավ հարաբերությունների մեջ, եւ ես դա տեսնում եմ։ Իսկ Հայաստանում այլ մարդիկ մի փոքր ուրիշ տեսակետ են հայտնում։ Եվ նրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք նախկինում են եղել իշխանության։ Ես սովոր եմ հավատալ գործերին, այլ ոչ թե բառերին», – հավելեց նա։

Կալաշնիկովի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում դադարի երկար լինելու պատճառը քաղաքական սերնդափոխությունն է, որը «եկավ Նոր իշխանության գալու հետ մեկտեղ։ «Իշխանության էին մարդիկ, որոնք ռուսական կողմի հետ լավ էին, եկան նոր մարդիկ, որոնք ասում են՝ կրկին ընկերաբար ենք վերաբերվում ռուսական կողմին, սակայն ընկերաբար չենք այն մարդկանց հանդեպ, որոնք մինչ այդ էին իշխանության եւ փոխում են այդ մարդկանց։ Եվ հաշվի առնելով, որ երկիրը փոքր է, ամեն ինչ փոխել դժվար է, եւ կոնֆլիկտ է մնում մարդկանց միջեւ», -շարունակեց պատգամավորը։

Պետդումայի պատգամավորի համար նաեւ զարմանալի են այն խոսակցությունները, որոնք առկա են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու հանգամանքի շուրջ։ «Դեսպանը կարող է հանդիպել այն մարդկանց հետ, որոնց ցանկանում է, որոնք ահաբեկիչ չեն, հանցագործ չեն, ինչո՞ւ ենք մարդկանց սեւերի ու սպիտակների բաժանում։ Քոչարյանը հանդիսանում է ընդդիմադիր գործիչ, մեր դեսպանը որեւէ այլ բան չի արել», – հավելեց նա։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Cool statement after hot «մերձեցման երեկոյ» 🙂
    P.S. God bless the Armenian foreign policy 🙂

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031