Լրահոս
Օրվա լրահոսը

Մատենադարանի արհմիության եւ տնօրինության միջեւ տեղի են ունեցել բանակցություններ, որոնց արդյունքում որոշվել է վերանայել աշխատանքային պայմանագրերի ու տրամադրվող արձակուրդի ժամկետները. ՀԺ

Հուլիս 02,2019 12:05

Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը դիմել էր տնօրինությանը՝ գիտաշխատողների հետ կնքված ժամկետային պայմանագրերը ճանաչել անժամկետ եւ իրագործել 2015 թ. սեպտեմբերի 25-ի Կառավարության որոշումը գիտական աշխատողների ամենամյա արձակուրդը սահմանել 35 արձակուրդային օր՝ գոյություն ունեցող 20-ի փոխարեն։

Մատենադարան ուղարկված հարցման միջոցով «Հայկական ժամանակը» հետաքրքրվել էր.

– Մատենադարանի ղեկավարությունը պատրաստվո՞ւմ է իրագործել արհմիության վերը նշված առաջարկ-պահանջները։ Եթե այո, ապա երբ։

– Քանի աշխատակից կա Մատենադարանում, եւ նրանցից քանիսն են գիտաշխատողներ։

– Աշխատակիցներից քանիսի հետ կնքված աշխատանքային պայմանագրերն են ժամանակավոր (նրանցից քանիսն են գիտաշխատող)։

– Ինչ հիմնավորմամբ են մինչեւ այժմ կնքվել ժամանակավոր աշխատանքային պայմանագրեր։

Մատենադարանից ստացված պարզաբանումը սեղմ է՝ ոչ բոլոր հարցերի պատասխանը պարունակող։ Դրանում նախ ասվում է, որ Մատենադարանը պատասխանել է արհեստակցական կազմակերպության՝ տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին ուղղված նամակին։ Այնուհետեւ նշվում է. «Մատենադարանը ունի 342 աշխատակից (ներառյալ 17 ներքին համատեղություն), որոշակի ժամկետով, աշխատանքային պայմանագրերով 146 աշխատող, գիտաշխատող՝ 129 (17 ներքին համատեղություն)»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մատենադարանի արհմիության եւ տնօրինության միջեւ տեղի են ունեցել բանակցություններ, որոնց արդյունքում որոշվել է վերանայել աշխատանքային պայմանագրերի ու տրամադրվող արձակուրդի ժամկետները։

Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել գիտաշխատողների հաշվառման այլ ձեւ՝ գործող ստորագրությունների մատյանների փոխարեն։ Խոսքն այն մասին է, որ աշխատակիցները, ներկայանալով աշխատավայր, որպես դրա հավաստիք ստորագրում են համապատասխան մատյանում։

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031