Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Երանոսյանը դատարանում է. մեկնարկեց նախկին փոխոստիկանապետի գործով դատական նիստը

Հուլիս 02,2019 11:56

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը (նախագահող դատավոր Հարություն Մանուկյան):

Նշենք, որ Լևոն Երանոսյանը չի ընդունում իր մեղադրանքը:

Հիշեցնենք՝ նա մեղադրվում է 2018-ի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու և այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:

Դատական նիստին ներկա են Լևոն Երանոսյանը, նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը, դատախազության ներկայացուցիչ Շահբազյանը:

Տուժող կողմից ոչ ոք ներկա չէ դատական նիստին: Նախագահող դատավորը դիմեց Լևոն Երանոսյանին, հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունեն տուժող կողմի բացակայությամբ նիստը շարունակելու հետ կապված: Դատավորը տեղեկացրեց, որ առավոտյան տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը զանգահարել է դատարանի աշխատակազմ, տեղեկացրել, որ նախորդ նիստից հետո բացակա տուժողներին ծանուցագրերն ուղարկվել է, նա նշել է, որ հնարավոր է չմասնակցի նիստին։ Դատավորը լսեց դատավարական կողմերին: Նրանք չառարկեցին, և նախագահող դատավորը որոշեց առանց տուժողի ներկայացուցիչների շարունակել դատական նիստը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031