Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանը վստահեցնում է, որ իրենց հեռացում չի սպասվում առնվազն 6-7 տարի, ո՛չ թավշյա, ո՛չ էլ այլ տեսքով. «Հրապարակ»

Հուլիս 02,2019 11:37

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրինք՝ չի՞ կարծում, որ Սասուն Միքայելյանը սթափ «ախտորոշել» է հետհեղափոխական իրավիճակը, եւ կան շատերը, որոնք հեղափոխությունը դրոշակ են դարձրել։ Պատգամավորը չհամաձայնեց, ավելին՝ վստահեցնում է, որ իրենց հեռացում չի սպասվում առնվազն 6-7 տարի, ո՛չ թավշյա, ո՛չ էլ այլ տեսքով. «Ես կարծում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ առավել քան նորմալ է, եւ, հետեւաբար, չեմ կարող հեռացում կանխատեսել։ Ուրիշ բան է, որ առանձին դժգոհություններ կլինեն, եւ այդ փոքրիկ միջադեպ անվանենք, թե ինչ՝ դա ցուցիչ չէ։ Մարդիկ շարունակում են սիրել ու վստահել Նիկոլ Փաշինյանին, բայց քաղաքի կառավարումը տեսնում են այլ մարդու հետ»։

Դիտարկմանը, որ, լինելով ՔՊ հիմնադիրներից, Սասուն Միքայելյանն արդյոք իր անձնական հարցերի պատճառով կնախազգուշացներ կուսակցությանը, եւ այն էլ՝ հրապարակային. միգուցե խնդիրը համատարած է, եւ ինքն էլ էր ակնարկում՝ «մարդիկ կան…»։ «Ես կարծում եմ, որ ինքը դա նկատի չուներ, իսկ իշխանությանն էլ հեռացում չի սպասվում առնվազն 6-7 տարի, դա պայմանավորում եմ վարչապետի նկատմամբ ժողովրդի վստահության աստիճանով։ Իհարկե, մեզանից յուրաքանչյուրի՝ կառավարության այս կամ անդամի, այս կամ այն պատգամավորի նկատմամբ այդ վստահությունը կարող է պատահի անկում ապրի, բայց վարչապետի նկատմամբ անկումը շատ չնչին է լինելու, եւ կադրային փոփոխություններ անելով՝ վարչապետը տրված ժամանակահատվածում կարող է կյանքի կոչել մեր ծրագրային դրույթները»։

Ինչո՞ւ եք վստահ, որ առնվազն 6-7 տարի Փաշինյանի նկատմամբ վստահության անկում չի լինի։ «Որովհետեւ քայլերը, որ արվում են, ճիշտ են, եւ պատճառ չի լինի անկման։ Բնականաբար, ժողովրդի սպասելիքներն ավելի շատ են եւ չեն կարող իրականանալ, բոլորը հարյուր տոկոսով, բայց այն, ինչ արվում է, ճիշտ է արվում»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031