Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեք անուններն էլ Բակո Սահակյանի ամենամտերիմ զինակիցներն են. «Հրապարակ»

Հուլիս 02,2019 11:16

Արցախում կադրային վերադասավորումները շարունակվում են։ Երեկ նախագահ Բակո Սահակյանը հերթական զինակցին է նշանակել բարձր պաշտոնի։ Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից եւ նշանակվել Քննչական կոմիտեի ղեկավար։ Իգոր Գրիգորյանը նախկինում եղել է ոստիկանության քննչական վարչության պետը, ոստիկանապետ։ Ավելի վաղ Սահակյանի հրամանագրով Արշավիր Ղարամյանը նշանակվեց ԱԱԽ քարտուղար, իսկ մի քանի օր առաջ էլ Լեւոն Մնացականյանը՝ ոստիկանապետ։ Նշված երեք անուններն էլ Բակո Սահակյանի ամենամտերիմ զինակիցներն են։ Օրերս նաեւ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ է նշանակվել Միքայել Արզումանյանը, որին մեկ տարի առաջ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատել էր Նիկոլ Փաշինյանը։ Այս եւ այլ թեմաների շուրջ զրուցեցինք Արցախի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, նախագահական ընտրություններից առաջ, այն էլ հեռացող նախագահի այս նշանակումներն ինչպե՞ս եք մեկնաբանում, հատկապես, որ բոլոր նոր նշանակումներն էլ, այսպես ասած, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ճաշակի են լինում, մենք անցած ամիսներին տեսել ենք Փաշինյանի՝ Բակո Սահակյանի ու նրա մերձավորների նկատմամբ ոչ բարիդրացիական վերաբերմունքը։

– Իմ հանդիպումներն այդ տպավորությանը չեն բերում, թե ի հեճուկս են արվում, պարզապես նախագահը մինչեւ վերջին օրը պետք է լինի նախագահ եւ վարի կադրային քաղաքականություն։ Դրա հետ կարող ենք համաձայն լինել, կարող ենք չլինել՝ դա հարցի մյուս կողմն է։ Բայց մտածենք, թե նախագահին մի քանի ամիս է մնում պաշտոնավարել, ու չպետք է ոչինչ անի՝ նշանակում է երկիրը կսկսի թուլանալ։

– Բայց մենք տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանի ոչ հրապարակային հորդորով Բակո Սահակյանը կադրերից է ազատվում, Ձեր ո՛ր տպավորությունների մասին եք խոսում։

–  Պաշտոնապես նախագահի հետ հանդիպումների ժամանակ ես նման կարծիք չեմ լսել, հետեւաբար, ենթադրություններով չեմ ուզում առաջնորդվել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031