Լրահոս
Օրվա լրահոսը

Հոնկոնգում ոստիկանները ցուցարարներին դուրս են հանել խորհրդարանի շենքից

Հուլիս 02,2019 11:02

Հոնկոնգում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել և ցուցարարներին դուրս հանել օրենսդիր մարմնի շենքից: Արտահանձնման մասին վիճելի օրենքի դեմ պայքարող ակտիվիստները խորհրդարանի շենքում մնացել են մի քանի ժամ՝ կոտրելով մուտքի ապակե դռները, հաղորդում է BBC-ն:

Շենքի գրոհը սկսվել է կեսգիշերին: Ցուցարարների մեծ մասն ազատել են խորհրդարանի նիստերը դահլիճը, երբ իմացել են, որ ոստիկանությունը մոտենում է: Նրանց մի մասին ընկերներն ուժով դուրս են հանել:

Գրոհը սկսելուց մոտ մեկ ժամ անց շենքը և հարակից փողոցներն ազատվել են ցուցարարներից: Ձերբակալվածների մասին չի հաղորդվում:

Երկուշաբթի արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ կատարելու դեմ բողոքող ցուցարարները ներխուժել էին Հոնկոնգի խորհրդարանի շենք՝ մետաղական սայլակով կոտրելով շենքի ապակե դռները:

Ճանապարհային նշաններով և մետաղական խողովակներով զինված ցուցարարները մեծ հոսքով մտել էին խորհրդարան և սկսել պատերից պոկել նկարները և կոտրել դռները:

Չնայած կառավարությունն արդեն համաձայնել է անժամկետ հետաձգել արտահանձնման մասին օրենքի քննարկումը, բայց ցույցերը շարունակվում են: Ցուցարարները պահանջում են վերջնականապես հրաժարվել վիճելի օրինագծի ընդունումից: Ցուցարարների մեկ այլ պահանջ է Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմի հրաժարականը:

Ինքը՝ Լեմը, արտահերթ մամուլի ասուլիսում ցուցարարներին մեղադրել է «բռնության գերազանցման մեջ»: Նա նաև ասել է, որ նրանց գործողությունները ցավ են պատճառում բազմաթիվ մարդկանց, քանի որ նրա խոսքով Հոնկոնգում օրենքի գերակայությունից բարձր այլ բան չկա:

Նրա հետ չի համաձայնել դեմոկրատ քաղաքական գործիչ Ֆերնանդո Չենը. նա կարծում է, որ ոստիկանությունը դիտավորյալ է ցուցարարներին թույլ տվել ներխուժել խորհրդարան, որպեսզի հետո նրանց ներկայացնեն վատ լույսի ներքո:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031