Խորհրդային տարիների «զոհերից» էր Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը: Նրա անկաշկանդ արվեստը կոմունիստական կուսակցության վերին էշելոնների քիմքին հաճելի լինել չէր կարող, տարիներ պահանջվեցին, որ հայրենիքից արտաքսված երգիչը Հայաստան գա, նորից երգի իր հանդիսատեսի համար:
Օրեր առաջ կրկին նրա մեծ մենահամերգն էր, որին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի աջակիցները մեկ տարի առաջ ԱՄՆ-ում բեմից իջեցրել էին Ձախ Հարութին՝ մեղադրելով, թե նա «ՀՀԿ-ի երգիչն է»: Մեկ տարի առաջ հայաստանյան իշխանությունների ու իշխանություններին հարող մշակութային գործիչների կողմից չդատապարտվեց միջադեպը, իսկ այսօր արդեն էլիտայի ներկայացուցիչներն ըմբոշխնում են Փամփուխչյանի արվեստը:
Մեկ այլ միջադեպ նույնպես մնացել է հիշողությանս մեջ. հերթական համերգի ժամանակ Հարութ Փամբուկչյանը, բեմական էթիկային բնորոշ կարգով, գլուխ էր խոնարհում համերգին ներկա ՀՀԿ-ական հանդիսատեսի առջև, ինչն այսօրվա իշխանության մի շարք ներկայացուցիչների անողոք քննադատությանն էր արժանացել, թե «իշխանություններին հնազանդության երդում է տալիս»:
Հիշում եմ նաև, որ 2013-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նա ու Ռուբեն Հախվերդյանը Ազատության հրապարակում համերգ էին տալիս՝ հաջակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության: Բայց դա քաղաքական գործընթացներում «թաթախվել» չէի համարի, որովհետև մարդն ազնվորեն բացատրեց՝ ինչու էր երգում այդ օրը: Հայաստանից մեկնելուց հետո իրեն այնտեղ դիմավորողն ու ընդունողը Րաֆֆի Հովհաննիսյանն է եղել: Հյուրընկալել է իր տանը, նեցուկ եղել օտար երկրում հաստատվելու ու կայանալու հարցում, Փամբուկչյանն էլ այդ օրը շնորհակալություն էր հայտնում այդ ամենի համար:
Կարդացեք նաև
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում