Լուսադեմին վեց ուժեղագույն լողորդներ՝ Արթուր Բարսեղյան, Լեւոն Խաչատրյան, Էդուարդ Ճաղարյան, Միխայիլ Շախնազարով, Նինա Կիրակոսյան եւ Վարսենիկ Մանուչարյան, մարզիչներ՝ Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանի եւ Կարեն Բարսեղյանի ղեկավարությամբ մեկնեցին Կազան, որտեղ հուլիսի 3-ից 8-ը մասնակցելու են Եվրոպայի պատանեկան առաջնությանը:
ԼՀԴ նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հավաքականը 18-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում: «Լողորդները Կազանից հետո կնախապատրաստվեն հուլիսի 17-ից 29-ը Կորեայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը, որին օգոստոսի 20-ից 25-ը կհաջորդի աշխարհի պատանիների առաջնությունը՝ Բուդապեշտում»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ