Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենավտանգավոր կին հանցագործները մարդկության պատմության մեջ

Հուլիս 02,2019 00:04

Եթե կարծում եք, որ հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ կարող են լինել միայն տղամարդիկ, չարաչար սխալվում եք։ Այս հոդվածը այն կանանց մասին է, ովքեր գրավել են կրիմինալ աշխարհը։

Փուլն Դեվի՝ Բանդիտ թագուհի մականունով

Փուլն Դեվին Հնդկաստանի ամենաշատ վախ ներշնչող կանանցից է եղել։ 1983թ իր ձերբակալությունից հետո Դեվին մեղադրվել է 48 հանցագործությունների մեջ, այդ թվում՝ մարդասպանություն, գողություն, հրդեհ, երեխաների առևանգում։ Նա միանգամից սպանել է 22 մարդ։

 Սամանտա Լութվեյթ՝ Սպիտակ այրի մականունով

Ալ-Շաբաաբ խմբավորման անդամ։ Այս խմբավորումը իրականացրել է մի քանի ռմբակոծություն։ Աշխարհում ահաբեկչություններ իրականացնող խմբի անդամ լինելու մեջ կասկածվող Սամանտա Լութվեյթը ասպարեզ հայտնվեց 2005թ-ին՝ իր ահաբեկիչ ամուսնուն կորցնելուց հետո։ Նա դարձավ Ալ-Շաբաաբ իսլամական խմբակցության անդամ և այժմ մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ։ Նրան մեղադրում են նաև Քենիայում պայթուցիկներ տեղադրելու, ինչպես նաև այլ առեղծվածային գործողությունների մեջ։ Ըստ DailyMail-ի նա ցանկանում է, որ իր երեխաները նույնպես ներգրավվեն ահաբեկչական մութ աշխարհում։

Սանտոկբեն Սարմանբաի Ջադեջա՝ Կնքամայր մականունով

Նրա դեմ կատարվել է 14 մահափորձ: 1987-1996թթ Սանտոկբեն Սարմանբաի Ջադեջան ղեկավարում է իր սեփական խմբավորումը, որը ստեղծել է իր ամուսնու մահվան վրեժը լուծելու համար։ Ըստ տեղեկությունների՝ նա իր խմբավորման անդամներին առաջարկել է սպանել հակառակորդի անդամներին, որի արդյունքում մոտ 500 մահափորձ է իրականացվել իր անդամների և 14 մահափորձ իր նկատմամբ։

Սիմա Փարիհար

70 սպանությունից, 200 երեխաների առևանգումից և 30 կողոպուտից հետո Սիմա Փարիհարը վերջապես դուրս եկավ բանդիտային աշխարհից 2000թ-ին։

Գրիսելդա Բլանկո՝ Մաֆիայի լեդի մականունով

Կոլումբիական դեղերի տիրուհին ներգրավված է ավելի քան 200 մարդասպանությունների մեջ: Գրիսելդա Բլանկոն Medellín Cartel-ի ղեկավարն է, որը սպառել է կոկաինի մեծ պաշարներ 1970-1980թթ։ Նրա հրամանով սպանվել են ավելի քան 200 անձինք։ Թոշակի անցնելուց հետո նա սպանվել է ատրճանակի 2 գնդակից։

Էնեդինա Առեյանո Ֆելիքս

Աշխարհում առաջինն է մեքսիկական թմրադեղերի արտադրության մեջ Էնեդինա Առեյանո Ֆելիքսի ղեկավարած «Տիջուանա Կարտել»-ը մարդկանց իրենց մեռնելու օրն էր հայտարարում և իրականացնում էր իր ասածը։ Այս կազմակերպությունը եղել է աշխարհի խոշորագույն թմրանյութ արտադրող ընկերություններից մեկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ

Պատրաստեց Աննա ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031