Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հացադուլավոր զինծառայողի դուստր. «Պապային դուրս են արել, ասել են՝ ասֆալտին քնի»

Հուլիս 01,2019 23:48

«Արդեն 19 oր է՝ հայրս հացադուլ է անում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 19-ամյա Գայանե Ալումյանը՝  հինգ երեխաների հայր, պայմանագրային նախկին զինծառայող Մխիթար Ալումյանի դուստրը:  Ապա հավելեց. «Այսօր պապայի հետ Պաշտպանության նախարարի անվտանգության ծառայության պետն էր հանդիպել, խոստացել էին պապայի բարձրացրած հարցերը լուծել, սակայն դրանից հետո պարետի հրամանով պապային դուրս են արել, ասել են՝ ասֆալտին քնի… Պապային օրինական կարգով տուն է հասնում, տուն էր խնդրել, նախարարն էլ խոստացել էր, որ կտա, բայց ոչ մի լուծում»:

Պայմանագրային նախկին զինծառայողի դուստրը նշեց, որ իրենց ընտանիքում երկու հաշմանդամություն ունեցող երեխա կա, մայրն էլ այս պահին բուժվում է Գերմանիայում, եւ նրա հետ է յոթ տարեկան եղբայրը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Մխիթար Ալումյանը սպառնացել էր ինքնահրկիզվել Պաշտպանության նախարարության դիմաց, սակայն նախարարը նրան 60 հազար դրամ էր տվել ու խոստացել, որ տուն կտրամադրեն ու աշխատանք կգտնեն։

Գայանե Ալումյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «Հենց հիմա ՊՆ-ի դիմաց սպանում են 19 oր հացադուլ անող, հինգ երեխաներ ունեցող բազմազավակ զինվորին»: Նաեւ նշել էր, որ բարձր ճնշում ունեցող եւ սովից ուշագնաց եղող հորը դուրս են արել անցակետից ու ասել, որ ասֆալտին քնի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. ՊՆ-ից մեկնաբանությունը՝  հաջորդիվ:

Մխիթար Ալումյանի լուսանկարը՝ Hetq.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Եթէ իրականութիւն է գրուածը …
    Նման բաներ իմանալը մեծ ցաւ կը պատճառէ Փաշինեանի օրով ;

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031