Հուլիսի 1-ին, ժամը 20:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին (բանալին ներսից փականի մեջ է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Վ.Ա.-ի (ծնված 1966 թ.) դին: