Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ղազախական իրական կյանքը առեղծվածային «Քնկոտ քաղաքում»

Հուլիս 01,2019 22:04

Ղազախստանում գտնվող Կալաչի  քաղաքի բնակիչներն օրերով քուն են մտնում և արթնանալիս նույնիսկ չեն հիշում իրենց հետ կատարված վերջին իրադարձությունները, իսկ երբեմն էլ ունենում են հիշողության երկարատև կորուստ:

Քաղաքի բնակիչներն անցել են բժշկական հետազոտություն, և, ըստ ստացված արդյունքների, Կալաչի քաղաքի բնակիչներից 4-ից առնվազն մեկը տառապում է քնկոտությամբ: Այս հիվանդության ախտանիշներից են ծայրահեղ հոգնածությունը, դժվարությամբ խոսելը կամ քայլելը, ինչպես նաև հիշողության քրոնիկական կորուստները:

Այս հիվանդության առաջացման պատճառի որևէ կոնկրետ բացատրություն չկա: Ախտանշանները կարող են ի հայտ գալ ցանկացած ժամանակ, ցանկացած տարիքի, սեռի մարդկանց մոտ, նույնիսկ առողջական վիճակը էական նշանակություն չունի: Քաղաքի բնակիչները քուն են մտնում աշխատավայրում, որևէ բան պատրաստելիս, անգամ մեքենա վարելիս: Իսկ մի քանի ժամ քնելուց հետո, երբ արթնանում են, չեն հիշում թե որտեղ են, իսկ մարդկանց մի մասի մոտ էլ հալյուցինացիաներ են սկսվում:

Հետազոտելով այս քաղաքի բնակիչներին՝ բժիշկները բացահայտել են այս հիվանդության առաջացման հավանական պատճառը: Նրանք պարզաբանում են, որ այդ քաղաքի տարածքում կա ուրանի հանքավայր, որի հետևանքով ռադոն իներտ գազի քանակը մոտավորապես 5 անգամ նորմայից բարձր է: Այս փաստը հաշվի առնելով՝ հետազոտական աշխատանք է կատարվել պարզելու համար ռադոն գազի և այդ հիվանդության միջև կապ կա՞ արդյոք, թե՞ ոչ: Սակայն ստացված արդյունքները ցույց են տվել, որ ռադոն գազը չի կարող առաջացնել քնկոտության սինդրոմը: Այնուամենայնիվ, ամբողջապես չի հաստատվել, որ այս գազը չի կարող նպաստող գործոններից մեկը լինել:

Մարդկանց մեծ մասը, տեղեկանալով ուրանի հանքավայրի կողմից հասցվող հավանական վնասի մասին, լքել են բնակավայրը, հուսալով, որ հիվանդությունը կնահանջի: Ներկայումս քաղաքի բնակչության վերաբնակեցումը խրախուսվում է նաև Ղազախստանի կառավարության կողմից: Իսկ այն հարցը, թե արդյոք քաղաքը լքող մարդիկ կարող են այս հիվանդության տարածման աղբյուր լինել թե ոչ, մնացել է օդում կախված: Առանց պարզելու այս հիվանդության առաջացման կոնկրետ պատճառը, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ ուղղությամբ այն կարող է զարգանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

 

Պատրաստեց Անահիտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031