Լոնդոնում մեկնարկել է թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ Ուիմբլդոնի մրցաշարը:
Առաջին շրջանում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 7:6, 6:4, 4:6, 7:5 հաշվով պայքարից դուրս թողեց Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սունվու Քվոնին եւ հաջորդ փուլում կհանդիպի իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի հետ:
Լոնդոնում երկրորդ շրջան է անցել նաեւ Մարգարիտա Գասպարյանը, որը երկու սեթում միեւնույն 6:4, 6:4 հաշվով հաղթեց գերմանացի Աննա-Լենա Ֆրիդսամին եւ հաջորդ փուլում ուժերը չափելու է Ուկրաինայի լավագույն թենիսիստներից Էլինա Սվիտոլինայի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ