Մի արգենտինացի հովիվ՝ Աուրլիանո Էռնանդեսը, 2013թ-ին ինչ-որ ոսկորներ էր տեսել ժայռի մոտակայքում: Հնէաբանները փորձել էին կապ հաստատել նրա հետ, սակայն Էռնանդեսը արդեն մահացել էր, երբ նրանք այցելեցին այն ագարակը, որտեղ նա աշխատում էր: Էռնանդեսն այդպես էլ չիմացավ, որ նա գտել էր երբևէ հայտնաբերված ամենամեծ դինոզավրի ոսկորները:
Այս դեպքից 4 տարի անց «Egidio Feruglio » հնէաբանական թանգարանի մի խումբ գիտնականներ իրենց պաշտոնական կայքում տեղադրեցին այդ դինոզավրի նկարները և նույնիսկ հայտնեցին նրա անունը:
Այդ դինոզավրը կրում է «Patagotitan mayorum » անվանումը, որը կապված է Պատագոնիա մարզի հետ, որտեղ այն հայտնաբերվել է: Այս մարզը գտնվում է Հարավային Ամերիկայում:
Պահանջվեց մոտ երկու շաբաթ արգենտինացի հովիվի կողմից հայտնաբերված ազդոսկրը պեղելու համար: Ի սկզբանե հնէաբանները հաշվարկել էին, որ այն արարածը, որին պատկանում է այդ ազդոսկրը, պետք է ունենա 130 ոտնաչափ երկարություն և 77 տոննա կշիռ: Իսկ Տիրանոզավրը ունի ընդամենը 40 ոտնաչափ երկարություն և 9 տոննա կշիռ:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, որոշ ժամանակ հետազոտական աշխատանք կատարելուց հետո գիտնականները պարզեցին, որ իրականում այդ դինոզավրը 69 տոննա է կշռում, ինչը վկայում է, որ այն մոտավորապես 10%-ով ավելի մեծ է, քան նախկին ռեկորդակիր Արգենտինոզավրը:
Հնէաբանական պեղումների ընթացքում գիտնականները հայտնաբերեցին ավելի քան 200 ոսկոր, որոնք պատկանում են տարբեր տեսակի «Patagotitan mayorum » դինոզավրերի: Դրանք թվագրվում են մոտ 100 միլիոն տարի առաջվա: Լուիս Կարբալիդոն ասել է. «Մեզ համար ամենազարմանալին այն էր, որ այդ դինոզավրը ոչ միայն մեծ էր, այլև շատ ավելի լավ էր պահպանված, քան հայտնաբերված մյուս տիրանոզավրերը: Շատ հնարավոր է, որ հետագայում նրանից ավելի մեծը հայտնաբերվի, բայց ես զգում եմ, որ սա է սահմանը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:
Պատրաստեց Անահիտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ