Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, զորացրվել է: Ինչպես հաղորդում է minval.az-ը, հուլիսի 1-ին Պետական անվտանգության ծառայության N զորամասում տեղի է ունեցել ժամկետային զինծառայողների զորացրման արարողությունը:
Նշվում է, որ Պետանվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը զորացրվածներին պարգևատրել են պատվոգրերով:
Արարողությանը մասնակցել է Ալիևի կինը՝ փոխնախագահ Մեհրիբան Աիլիևան:
Հիշեցնենք, որ Հեյդար Ալիեւ կրտսերը բանակ էր մեկնել 2018 թվականի աշնանը: Անցած տարի սեպտեմբերի 16-ին ադրբեջանական մամուլի միջոցների գլխավոր լուրը Ալիեւի որդու բանակ մեկնելն էր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ