Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի համար նախագիծը Չեխիայից են խնդրել: Այսօր այս մասին ասաց ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:
Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 25-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի խնդրին՝ նշելով, որ երկու տարբերակ կա՝ կամ վերանորոգել, կամ նոր շենք կառուցել:
Պարոն Վերմիշյանն ասաց, որ Սպորտի նախարարության հետ քննարկումներ են ունեցել եւ մի հետաքրքիր նախագիծ են գտել, որն արվել էր Չեխիայում: Նախագիծն, ըստ կոմիտեի ղեկավարի, թեթեւ կոնստրուկցիաներով է եւ շատ ավելի էժան, քան պետք է քարից կառուցվի. «Բավականին գումար կտնտեսենք, նախահաշիվն էլ արդեն պարզ է՝ ինչ գին արժե»:
Պարոն Վերմիշյանի խոսքով, դիմել են հեղինակին, որը ուրախությամբ տրամադրել է հեղինակային իրավունքները՝ հատկապես, երբ իմացել է, որ այն կառուցվելու է Գյումրիում՝ աղետի գոտում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
չեխիացիները?
seriously?
Էս ձեր թերթումարդեն խմբագիր, սրբագրիչ-բան չկա՞։ Չեխեր, ի՞նչ «չեխիացի»։ Չէ-չէ մի «հայաստանցի»։
Շնորհակալություն դիտողության համար: ՈՒղղեցինք վրիպակը