Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք մեր հաղթանակի ձեռքը կրակն ընկած չգիտենք՝ ինչ անեք. Թևան Պողոսյան

Հուլիս 01,2019 18:03

«Ադրբեջանին զսպում է մեր բանակի մարտունակությունն ու կարողությունները»,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

Նրա համար այնքան էլ հասկանալի չէ այն մոտեցումը, որ Ադրբեջանը մեզ կոչում է թշնամի, իսկ մենք նրանց ասում ենք հակառակորդ. «Ադրբեջանին միշտ զսպել է այն գիտակցությունը, որ հայկական կողմը մի քիչ բարձր ու ուժեղ է իրենից»:

Դառնալով պատերազմի հավանականությանը՝ Թևան Պողոսյանն ասաց. «Լոկալ պատերազմ միգուցե միանգամից չսկսի: Ցանկացած իրավիճակ, որտեղ իրեն հնարավոր լինի, մի տեղ սրացում է լինելու: 2016-ի ապրիլն էր դրա վկայությունը: Հենց Ադրբեջանը տեսավ, որ հայկական կողմը հակահարձակման է անցնում, գնացին, խնդրեցին և այլն: Իսկ մենք մեր այս հաղթանակի ձեռքը կրակն ընկած չգիտենք՝ ինչ անեք: Երբ հաղթող կողմը դու ես, բայց պարտվողական քաղաքականություն ես տանում: Բայց այսօր մեր ՊՆ-ի, Արցախի ՊՆ-ի վարած քաղաքականությունն ինձ համար ավելի ընդունելի է, որ մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին և այդտեղ չկա բաժանում, որ միայն պաշտպանվելու ենք»:

Ըստ Թևան Պողոսյանի՝ պետք է զարկ տրվի մեր տեղեկատվական դիմադրողականության բարձրացմանը: Թևան Պողոսյանն ասաց, որ դրա համար պետք է ցանկացած նորություն, որ ադրբեջանական մամուլում հրապարակվում է, ճշտվի, հետո մեզ մոտ հրապարակվի:

Դառնալով ռազմագերիների փոխանակմանը՝ Թևան Պողոսյանն ասաց. «1991-ից եղել են խմբեր, հանձնաժողովներ՝ հասարակական, պետական հիմունքներով, ունեցել ենք միջպետական հանձնաժողով, որը փորձել է այդ հարցը քննարկել: Հենց մենք կարողացանք ձերբակալել Ադրբեջանի երկու դիվերսանտներին և դատն անել, այդ ժամանակ Ադրբեջանը սկսեց ակտիվանալ: Այդ բոլոր բանաձևերից պետք է նրբորեն և դիվանագիտորեն կարողանանք խուսափել, որ հանկարծ հումանիտարի տակ՝ նման բառի զոհ չդառնան: Ով մարդ է սպանել, ոչ ռազմագերի ես համարելու, ոչ մոլորված, սահմանն անցած մարդ: Որևէ սցենար չի կարելի բացառել: Իրենք պետք է հասկանան, որ հիմա իրենց օգտվելու ժամանակահատվածը չէ, որ հետո մարդասպաններին տանեն ու հերոսացնեն: Ռամիլ Սաֆարովի օրինակը մեզ համար պետք է միշտ վառ լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031