Լրահոս
Օրվա լրահոսը

TIME. երբ աշխատակիցներն անձամբ են միանում բարի գործին

Հուլիս 01,2019 18:07

Ողջ աշխարհում արյան դոնորությունը համարվում է բարեգործություն։ Կամավոր անհատույց դոնորությունը առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք, ինչը անչափ կարևորում է TIME ընկերությունը։ Ոչ միայն ընկերությունը պետք է լինի սոցիալապես պատասխանատու և հոգ տանի շրջակա միջավայրի և ոլորտի զարգացման մասին, այլև ընկերության աշխատակիցները պետք է լինեն հոգատար. սա է ընկերության մոտեցումը։

«Հայաստանում, որպես արյան դոնոր է հանդիսանում տարեկան մոտ 15 հազար մարդ, մինչդեռ դոնորական արյան պահանջն ամբողջությամբ բավարարելու համար անհրաժեշտ է բնակչության 2%-ի մասնակցությունը դոնորությանը։ Մենք որոշեցինք թիմով արյան դոնոր դառնալ և միացանք այս բարի գործին»,-նշում է TIME ընկերության Մարդկային ռեսուրսների ղեկավար Ռուզաննա Արշակյանը։

Արյան դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ ամբողջ մեկ ամիս

Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ընթանում է «Անվտանգ արյուն բոլորի համար» մարդասիրական արշավը և TIME ընկերության աշխատակիցները իրենց օրինակով կոչ են անում բոլորին միանալ այս նախաձեռնությանը՝ դառնալով արյան դոնոր:

«Յուրաքանչյուրը կարող է արյան կարիք ունենալ և դա կարող ենք լինել հենց մենք և մեր մտերիմները: Մեր արյունը կարող է փրկել մարդկային կյանք, այն կարող է տրամադրվել բուժման ընթացքում արյան բազմաթիվ փոխներարկումների կարիք ունեցող հիվանդներին»,- հավելեց Ռուզաննա Արշակյանը։

Նշենք, որ TIME ժամացույցների և աքսեսուարների խանութների ցանցն ունի ավելի քան 300 աշխատակիցներ և ներկայացված է Հայաստանում, Վրաստանում ու Բելառուսում։ Ընկերությունը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խումբի կազմում, որտեղ մեկ տասնյակից ավելի ընկերություններ տարբեր ոլորտներից միավորված են մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու գաղափարի շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031