Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես ռուսների հետ «մերձեցման երեկո»-ի կամ «ցերեկո»-ի չեմ մասնակցել». Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանի մասին

Հուլիս 01,2019 17:18

«ԲՀԿ-ի քաղաքական որոշումն է եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «կողմ» քվեարկել Ռուսաստանի պատվիրակության իրավունքների վերականգնման օգտին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ վերջին նստաշրջանում Ռուսաստանի վերադարձի վերաբերյալ քվեարկությանը:

Ինչ վերաբերում է հայաստանյան պատվիրակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի՝ «դեմ» քվեարկելուն, Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ դա եղել է տեխնիկական վրիպակ. «Ես ինքս դահլիճում եմ եղել այդ ժամանակ»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ «Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ սխալից հետո ռուս գործընկերների հետ «մերձեցման երեկո» պետք է կազմակերպվի, կազմակերպվե՞ց»: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես «մերձեցման երեկո»-ի կամ «ցերեկո»-ի չեմ մասնակցել»:

Հայկական պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ նշեց. «Չգիտեմ՝ նման երեկո եղե՞լ է, թե ոչ: Եթե լիներ, մասնակցելու խնդիր չեմ տեսնում»:

Հայ պատվիրակները նշեցին, որ ԵԽԽՎ-ում իրենց ռուս գործընկերներին բացատրել են, որ տեխնիկական վրիպակ է եղել: «Պաշտոնական հանդիպում նրանց հետ չի եղել, եղել են գործընկերային հանդիպումներ: Խնջույք կամ նման բան չի եղել»,-հայտնեց մեկ այլ հայ պատվիրակ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Հավելենք, որ Ռուբեն Ռուբինյանն ասուլիսին չէր մասնակցում՝ գործուղման էր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031