Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին վաճառել ցանկացած տեսակի ինքնաթիռ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Аzeridefence պարբերականին, այդ մասին Army-2019 միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակում հայտարարել է Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի ներկայացուցիչը:
Նա մասնավորապես նշել է, որ ֆորումի շրջանակում հանդիպումներ են անցկացվել Ադրբեջանի պատվիրակության հետ:
«Մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին մեր ընթացիկ նախագծերի մասին»,- ասել է նա:
Կորպորացիայի ներկայացուցիչները նշել են, որ անցյալ տարիներին Ադրբեջանին առաջարկել են Սու-30ՍՄ և ՄԻԳ-35 օդանավեր, սակայն ընտրություն չի կատարվել:
Կարդացեք նաև
Army-2019 ֆորումի ժամանակ ադրբեջանական պատվիրակությանը ներկայացվել են Սու-34 և Սու-35 ինքնաթիռները: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ սկսել Ադրբեջանին նոր ռազմական ինքնաթիռներ մատակարարելու ուղղությամբ:
https://www.youtube.com/watch?v=Rot_r6a8W8Y
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ