Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը խոսել է ՀՀ-ում 2018 թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՄԻՊ-ի աշխատանքի մասին

Հուլիս 01,2019 16:36

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 20-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մասնակցել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության տարեկան համագումարին և ներկայացրել է հատուկ զեկույց Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման վերաբերյալ: Հատուկ նիստը նախագահել է Միության կառավարման խորհրդի անդամ Գարո Ղազարյանը:

Մասնավորապես, Պաշտպանը խոսել է Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի մասին: Հատուկ շեշտադրման են արժանացել այն հարցերը, որոնք վերաբերում են վերջին մեկ տարվա ընթացքում մարդու իրավունքների զարգացումներին: Պաշտպանը ներկայացրել է իր դիրքորոշումները Հայաստանում դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական մեդիայում արժանապատվությունը նվաստացնող ու ատելության խոսքի վիճակի և մի շարք այլ արդիական հարցերի մասին:

Արման Թաթոյանը խոսել է նաև Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության, Արցախի ժողովրդավարական ճանաչելիության հարցում իր կատարած աշխատանքների, Արցախի գործընկերոջ հետ համագործակցության մասին: Պաշտպանը վերահաստատել է հիմնարար սկզբունքն այն մասին, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության վիճակի վրա:

Համաժողովի ընթացքում ԱՄՆ հայ փաստաբանները բարձր են գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ու ազդեցությունը երկրում մարդու իրավունքների համակարգի կատարելագործման հարցում: Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի ու ԱՄՆ Հայ իրավաբանների միության համագործակցության ուղղությունները:

Նշենք, որ այցին մասնակցում է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Այցը կազմակերպվել է ԱՄՆ-ում Հայ իրավաբանների միության հրավերով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031