Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես լինեի դատավոր, առհասարակ քաղաքական հայտարարություններ չէի անի». Աննա Մարգարյան

Հուլիս 01,2019 15:45
dat

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն  «Իմ քայլը» խմբակցության կողմից ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված իրավաբան Աննա Մարգարյանին հետեւյալ հարցադրումներն ուղղեց. «Վերջին շրջանում ականատես ենք, որ սոցցանցերում դատավորները զբաղվում են քաղաքական գնահատականներ տալով, հարցազրույցներ են տալիս քաղաքական թեմաներով: Ո՞րն է այն եզրը, որը դատավորին տարանջատում է քաղաքացուց եւ ո՞ր դեպքում դատավորը որպես քաղաքացի կարող է հանդես գալ հայտարարություններով: Որտե՞ղ է կարմիր գիծը, որը չպետք է անցնի դատավորը»:

Աննա Մարգարյանը պատասխանեց, որ վերջին շրջանում հուզական գործոններից ելնելով՝ արվում են արտահայտություններ եւ արձագանքներ, որոնց հետ ինքը որպես անձ՝ համաձայն չէ եւ չի ընդունում. «Դատավորը պետք է ամեն պարագայում կարողանա լինել անաչառ: Նշված պարագայում, հաշվի առնելով իր ստանձնած պարտականությունը՝ դատական իշխանությունը ներկայացնելը, ամեն պահի պետք է դա հիշի: Մյուս կողմից, մարդը ոչ միշտ է վերահսկելի: Դրա համար դատավորների համար պետք է հստակ լինի՝ ի՞նչ ծավալով, ի՞նչի մասին, ե՞րբ եւ որտե՞ղ կարող են խոսել: Դատախազության պարագայում դատախազների համար կար ցուցում՝ սոցցանցերում չլինել, չարտահայտվել, չարձագանքել: Դրանից շեղվելու համար պատասխանատվություն կա: Իսկ դատավորների համար դա դեռ հստակ չէ: Խնդիրը հստակեցման կարիք ունի: Եթե, օրինակ, ես լինեի դատավոր, առհասարակ ձեռնպահ կմնայի նման հայտարարություններ անելուց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031