Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ դատավորը կալանքի որոշում չի կայացնում, միանգամից ասում ենք՝ «տեսե՜ք, չարեց». Աննա Մարգարյան

Հուլիս 01,2019 14:03

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանն «Իմ քայլը» խմբակցության կողմից ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված իրավաբան Աննա Մարգարյանի ուշադրությունը հրավիրեց հետեւյալ խնդրի վրա. «Դատական համակարգի հանդեպ հանրության անվստահությունը գալիս է այն իրողությունից, որ դատավորները, կամ նրանց մեծ մասն անհայտ պայմանների բերումով շատ հարուստ են»:

Աննա Մարգարյանն արձագանքեց. «Լավ, ֆիքսեցինք, որ այս անձի մոտ կա ավելի մեծ գումար, քան նրա աշխատավարձն է: Բայց չէ՞ որ նա էլ հնարավորություն ունի պարզաբանումներ ներկայացնելու: Ի վերջո, էլի գալու ենք իրավունքի դաշտ: Եկեք թյուրըմբռնումներ չունենանք»:

Աննա Մարգարյանի խոսքով՝ ցանկացած պարագայում պետք է բացառապես իրավական նորմերով առաջնորդվել. «Սա ինձ համար սկզբունքային մոտեցում է, այլ տարբերակներ չեմ պատկերացնում»:

Դատական համակարգը երիտասարդ մասնագետների համար գրավիչ դարձնելու վերաբերյալ Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան էլ Աննա Մարգարյանը շեշտեց, որ բարձր աշխատավարձը գրավիչ, բայց ոչ որոշիչ գործոն է. «Ցանկացած վայրում, որում աշխատում ես, ուզում ես, որ այդ կառույցը հարգեն: Իսկ հարգանքը պետք է ձեւավորել: Օրինակ, երբ դատավորը կալանքի որոշում չի կայացնում, միանգամից ասում ենք՝ «տեսե՜ք, չարեց»…իսկ մի հարց՝ դատավորն արդյոք ունե՞ր ձեռքի տակ բավարար տվյալներ եւ ապացուցողական բազա, որոնք թույլ կտային դա անել: Սա վերջին ամիսներին նկատված խնդիր է: Հանրությունը պետք է ճիշտ հասկանա, թե ումից ինչ պետք է ակնկալել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031