Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թավշյա հեղափոխությունը միանգամից կդառնա թավշյա հեռացում». Սասուն Միքայելյանի զգուշացումը

Հուլիս 01,2019 13:17

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովից հետո, այսօր առաջին անգամ խորհրդարան էր եկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին եւ իր ու Կոտայքի ՔՊ-ական մարզպետի տարաձայնություններին: «Էս վերջերս մի հետաքրքիր անեկդոտ եմ հիշել, որ դիպուկ էսօրվա իրավիճակին է կապված Ռոմանոսի հետ: Պիտի ռուսերեն ասեմ, որ ավելի արտահայտիչ լինի. грузины открывают памятник неизвестного солдата, բացման ժամանակ շիրման բացում են, там написано – Коте Махарашвили, родился в таком году, умер в таком. Один спрашивает, слушай, там дата, все написано, какой он неизвестный? А тот отвечает – дело не в том, что он когда родился, когда умер, дело в том он вообще был солдатом, или не был. Հասկանո՞ւմ եք: Դրանից հետո չգիտեմ, վերցնենք Աբովյանի ընտրությունները, ասում են՝ Միքայելյան Սասունը չի մասնակցել, դրա համար ենք պարտվել, էն Մաուգլու մեջի շակալի պես տղեն ասում ա՝ Окела промахнулся»,- ասաց Սասուն Միքայելյանը: Վերջինիս պնդմամբ Ռոմանոս Պետրոսյանը ցանկացել է դառնալ «դեմք», թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, որին ինքը դեմ է քվեարկել եւ չի միջամտել ընտրություններին:

Սասուն Միքայելյանը պնդում է` ինքը պահել է ՔՊ-ի կարգուկանոնը. ասել է, որ ճանաչում է Աբովյանի քաղաքապետ Վահագն Գրիգորյանին 1995թ-ից, երբ նա եղել է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետը երկար տարիներ: Ըստ նրա, այդ քաղաքապետը կիրթ եւ նորմալ երիտասարդ է, բյուջեն կատարել է 105 եւ ավելի տոկոսով, գերակատարել է, իսկ նման դեպքեր քիչ են եղել: Սասուն Միքայելյանն ասել է եւ այսօր էլ պնդում է, որ պետք չէ տանել ցնցումների:

«Պետք չի բերել ուրիշ դաշտ, որը ՔՊ-ին վայել է: Եթե մարդ կա, որ իրոք արժեք ունի, պիտի գնահատվի եւ նշանակվի էդ գործին: Էս է եղել ընդհանուր իրավիճակը, որ ես չեմ պաշտպանել, ոչ թե չեմ պաշտպանել, այլ չեմ խառնվել ընդհանրապես, ՔՊ-ի թիկունքից չեմ խփել, որեւէ մեկին չեմ ասել՝ պիտի գնաք ընտրեք գործող քաղաքապետին: Իսկ Աբովյանի ընտրությունները ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով, որովհետեւ ինքը անձնավորեց իր դերակատարությունը Աբովյանի քաղաքապետի ընտրությանը, պլյուս դրան պատկերացրեք՝ վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու: Պարզ է, որ էս շարժման մեջ իներցիայի տակ ժողովուրդը ինչ-որ հարցի շուրջ ձայն է տալիս, իրենք գիտեն՝ դեմք են դառած կամ մեծ դերակատարում են ունեցել հայոց պատմության կամ այսօրվա իրողության կամ ընդհանրապես թավշյա հեղափոխության հետ կապված»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Նա կարծում է, որ ընտրությունների ընթացքում մարզպետը հիստերիայի մեջ էր ընկել: Նաեւ ասում է, որ քրեաօլիգարխիկ կլանը դեռ ամբողջ Հայաստանում է շարունակում մնալ եւ խորհուրդ է տալիս հետեւել, թե ովքե՞ր են Կոտայքի մարզպետի շրջապատում. «Կովալի տղեն (նկատի ունի Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդուն. Ն. Գ), էն անձինք ովքեր խորը կապեր են ունեցել Կովալի հետ: Ինքն էլ արժեհամակարգից է խոսում, նոր Հայաստանից է խոսում…»: Aravot.am-ի դիտարկմանը, այն, որ Ռոմանոս Պետրոսյանը ընտրվեց ՔՊ-ի վարչությունում, նշանակո՞ւմ է, որ իշխող ուժը հավանություն է տալիս «հին համակարգին», Սասուն Միքայելյանը պատասխանեց`ժամանակը ցույց կտա:

Այլ մանրամասները`տեսանյութում

Սասուն Միքայելյանը չբացառեց, որ ինքը ՔՊ վարչության կազմում չի ընտրվել խմորումների պատճառով: Ի՞նչ խմորումներ են, ովքե՞ր են դրանց հեղինակները, նա չասաց, միայն պնդեց, որ վարչության կազմում չլինելն իրեն չի խանգարելու կուսակցական ակտիվ գործունեություն ծավալել: Նա նաեւ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորությամբ որոշ մարդիկ երբեք չեն եղել այդ խմորումների մեջ:

Սասուն Միքայելյանը նաեւ հայտարարեց, որ չի պատրաստվում մանդատը վայր դնել: Վերջին շրջանում նման խոսակցություններ կային: «Էդ չգիտեմ`ո՞ւմ երազանքն է»,- ասաց նա` հավելելով, որ մանդատն իրեն ժողովուրդն է տվել եւ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին արդար ընտրությամբ է ինքը վաստակել իր մանդատը եւ պատասխանատու է ժողովրդի առաջ:

Սասուն Միքայելյանը համամիտ չէ, որ ՔՊ-ի համաժողովում, իր ելույթի ժամանակ շատերը ցուցադրաբար լքեցին դահլիճը: Ասաց`ճշտել է, մի քանի հոգի դուրս էին եկել ծխելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031