Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարճ ժամանակում ցանկալի դատական համակարգ ունենալ հնարավոր չէ». ԲԴԽ անդամի թեկնածու

Հուլիս 01,2019 13:10

«ԲԴԽ-ին որպես միայն պատասխանատվության ենթարկող մարմին դիտարկելը ճիշտ չէ, այն պետք է լինի համակարգի անկախության երաշխավորը»,-ԱԺ այսօրվա արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված իրավաբան Աննա Մարգարյանը:

Գնահատելով դատավորների վարքագիծն առհասարակ, նա նշեց, որ դատական համակարգը կարիք ունի որակյալ կադրերով համալրվելու. «Դա մեկ տարվա գործ չէ, այլ տարիների: Արդյունավետության մասին մեկ-երկու տարում խոսելն իրատեսական չէ: Կարճ ժամանակում ցանկալի դատական համակարգ ունենալ հնարավոր չէ՝ սոցիալական երաշխիքների, աշխատանքային պայմանների բարելավման, օրենսդրական փոփոխությունների տեսանկյունից: Հայաստանյան դատական համակարգում բացակայում է պատշաճ ինքնավարությունը՝ անկախությունը»: Թեկնածուի գնահատմամբ՝ դատական համակարգում բարեփոխումների առաջին արդյունքները տեսանելի կլինեն ամիսների ընթացքում, իսկ վերջնարդյունքը՝ տարիների:

Աննա Մարգարյանը նշեց, որ իր աշխատանքն առաջին հերթին պատկերացնում է օրենսդրական բարեփոխումների գործընթացում, քանի որ մեծ փորձ ունի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031