Զագրեբում շարունակվում է շախմատի «Գրանդ Չեսս Տուրի» փուլը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները:
Հինգերորդ տուրում հանդիպեցին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն ու Ադրբեջանի լավագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովը:
Սեւերով խաղացող Արոնյանը պարտիան իր օգտին գրանցելու լավ հնարավորություն ուներ, սակայն չկարողացավ իրացնել առավելությունը եւ դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ