Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԲԴԽ անդամի թեկնածուների մեր ցուցակն ավելի մեծ է եղել, քան հնարավոր է ունենալ». Լիլիթ Մակունց

Հուլիս 01,2019 12:39

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու է առաջադրել Աննա Մարգարյանին:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նրան ներկայացնելով՝ նշեց, որ Մարգարյանն իրավաբան է, արտերկրում մասնագիտական վերապատրաստում է անցել, հանդիսանում է ՀՀ փաստաբանների միության անդամ, եղել է Դատախազության գիտաուսումնական կենտրոնի աշխատակից, իսկ ներկայումս ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի եւ Արդարադատության ակադեմիայի դասախոս է:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքով են ընտրել թեկնածուին: Մակունցը պատասխանեց, որ խմբակցության իրավաբանների աշխատանքային խումբը թեկնածուների ցանկ է կազմել. «Այն մի քանի անգամ ավելի մեծ է եղել, քան հնարավոր է ԲԴԽ անդամ ունենալ: Բացի ԲԴԽ անդամի համապատասխան չափանիշներից, մենք ներգրավել ենք այնպիսի անձանց, որոնք, մեր կարծիքով, պատրաստ են դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031