Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրը «հետ է կանչել» մետաղական թափոնի արտահանման համար պետտուրք սահմանող օրինագիծը

Հուլիս 01,2019 12:22

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում պետք է քվեարկության դրվեր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը, սակայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Կառավարության ուղարկած նամակով վերջինս առաջարկում է արտահերթ նստաշրջանի օրակարգից հանել օրինագիծը:

Հիշեցնենք, որ ըստ այս օրինագծի՝ մետաղի թափոնների արտահանմամբ զբաղվող հայաստանյան բոլոր ընկերություններն առանց բացառության մեկ տոննա թափոնի արտահանման դիմաց պետք է վճարեն 80 000 դրամ պետական տուրք: Նախկինում տեղական հավաստագիր ունեցող մետաղական թափոնները պետտուրքով չէին հարկվում, սակայն գործադիրը որոշել էր հարկել բոլորին՝ արձանագրելով, որ վերջին տարիներին մետաղական թափոնի արտահանումը մեծ ծավալներ է ստացել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031