ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածուի ընտրության հարցը, սակայն նիստն ընդմիջվեց կարճ ժամանակով:
ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը հայտարարեց. «ԲՀԿ-ում թեկնածուի հետ հանդիպում չի եղել, մեզ ժամանակ տվեք հանդիպման համար, որից հետո միայն գումարեք արտահերթ նիստ»:
Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ նիստը կընդմիջեն, որպեսզի ԲՀԿ-ն հանդիպի թեկնածուի հետ, ինչից հետո միայն պատգամավորները հարցեր կուղղեն թեկնածուին:
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ նախագահի հունիսի 28-ի հայտարարության՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին:
Կարդացեք նաև
Ավելի վաղ ԲԴԽ անդամներ էին ընտրվել «Իմ քայլի» առաջադրած թեկնածուներ Գրիգոր Բեքմեզյանը եւ Վիգեն Քոչարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ